Գերմանիայի փոստային ծառայությունը հայտնել է 2015-ին մահացած Motorhead խմբի մենակատար Լեմմի Քիլմիստերի պատկերով նամականիշներ արտադրելու մասին, հայտնում է Die Welt-ը։

«Դրոշմանիշների քանակը սահմանափակ է՝ 7777, ի պատիվ Լեմմի սիրելի թվի։ Դրանք վաճառքի կհանվեն միայն 4 շաբաթ՝ մայիսի 17-ից հունիսի 17-ը»,- հայտնել են փոստային ծառայությունից։

Մեկ կոմպլեկտը կունենա 10 նամականիշ՝ 10 եվրո արժողությամբ։