Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ շփվելիս հայտնել է, որ եւ Մոսկվան, եւ Մինսկը մտահոգված են ՆԱՏՕ-ի «հակամարտություն սադրելու» փորձերից:
«ՆԱՏՕ-ի երկրներից մեր գործընկերները փորձում են հակամարտություն սադրել, ռազմական ենթակառուցվածքը դեպի արեւելք են տեղաշարժում` մեր սահմաններին մոտ: Գիտեք, թե այդ հարցերն ինչպես են քննարկվում, որքան են փորձում սադրել հույզերը», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Միաժամանակ, Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան եւ Մինսկը հակամարտության կողմնակից չեն եւ հանդես են գալիս Եվրոպայում բաժանարար գծերի կառուցման դեմ: «Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Եվրոպայում հավանության արժանանան հավասար եւ բոլորի համար անբաժանելի անվտանգության սկզբունքները», - Լավրովին է մեջբերում ՏԱՍՍ-ը:




























