Մայիսի 16-ին Վիեննայում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: