Հյուսիսային Օսիայի դատական կատարածուները Ռուսաստանի սահմաններից արտաքսել են 23-ամյա ԱՄՆ քաղաքացու: Պատճառը «ՌԴ միգրացիոն օրենսդրության խախտումն է»:
Ամերիկուհին Հյուսիսային Օսիա էր եկել Փենսիլվանիայից՝ տեղի բնակչի հետ ամուսնանալու նպատակով: Երիտասարդները ծանոթացել եւ երկար ժամանակ շփվել են համացանցի միջոցով:
Օբրի Միշել Ալենը Հյուսիսային Օսիա է եկել՝ ծրագրելով ամուսնանալ եւ այնտեղ ապրել սիրեցյալի հետ:
Մինչ Ռուսաստանի տարածքից արտաքսումն աղջկան պահել են Միգրացիոն դաշնային ծառայությանն առընթեր օտարերկրացիների պահման ժամանակավոր կացարանում: Ըստ Ռոսիյսկայա գազետայի, փեսացուն դիմել է տարբեր ատյանների՝ խնդրելով չեղարկել աղջկան արտաքսելու որոշումը, սակայն նրան մերժել են:





























