Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում կայանալու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: