Շուրջ 14 հազար հաքեր փորձել է ներթափանցել ԱՄՆ Պաշտպանության նախարարության համակարգչային համակարգեր դրա կիբերանվտանգության ապահովմանն ուղղված լայնածավալ դասընթացների ընթացքում: «Կոտրիր Պենտագոնը» ծրագիրը սկսվել է ապրիլի երկրորդ կեսին ու ավարտվել անցած շաբաթ, հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Փիթեր Քուքը:
«Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը գոհ է դրա արդյունքներից: Մենք այն հաջողված ենք համարում»- ասել է Քուքը: Նրա խոսքով դասընթացը, որին կամավոր հիմունքներով մասնակցել են ԱՄՆ քաղաքացիները, թույլ է տվել բացահայտել Պենտագոնի համակարգչային համակարգի թույլ տեղերը ու հակամիջոցներ ձեռնարկել պաշտպանության համար: «Դասընթացները թույլ տվեցին ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որոնք մենք կարող էինք եւ չնկատել»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:
Նա նաեւ նշել է, որ դասընթացների արդյունքները, որոնց ընթացքում հաքերները պետք է կոտրեին ԱՄՆ ՊՆ հսկողության տակ գտնվող որոշ կայքեր, հասկանալի պատճառներով չեն հրապարակվի:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Քուքը ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներից մեկից հետաքրքրվել է արդյոք նա մասնակցել է այդ ծրագրին: «Ես ոչ, իսկ ահա որդիս մասնակցել է»,- պատասխանել է թղթակիցը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը: Քուքը հաստատաել է, որ «աչքի ընկած» հաքերները պարգեւատրում կստանան:





























