Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է. տարեկան իրականցվում է 50 մլն դոլարի առեւտուր։ Այս մասին մայիսի 17-ին՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ, ասել է  ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Վերջին տարիներին աճ է գրանցել նաեւ դեպի Լեհաստան հայկական ապրանքների արտահանումը։ «Արտահանման հիմնական հատվածը փայլաթիթեղին է բաժին ընկնում։ Քանի որ մենք օգտվում ենք Եվրամիության GSP+ համակարգից, մեր փայլաթիթեղը Լեհաստան է արտահանվում զրոյական տուրքով։ Դա եւս մեկ փաստացի օրինակ է, որ մեր ձեռնարկություններն օգտվում են այդ հնարավորությունից»,- ասել է փոխնախարարը։