Մոտ 30 մարդ Անապայում հարձակվել է Ալեքսեյ Նավալնու եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի  (ԿՊՀ) աշխատակիցների վրա, Twitter-ում հայտնել է ինքը` ընդդիմադիրը, լուսանկար տեղադրելով:   

«Արտյոմ Տորչինսկուն ուղղակի ոտքերով ծեծել են, մինչ նա պառկած էր` ուսապարկը թիկունքին», — նշել է Նավալնին: Տորչինսկու քունքը կոտրվել է: 

Հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ ագրեսիվ տղամարդու գործողություններն ուղղված էին Նավալնու եւ ԿՊՀ-ի տնօրեն Ռոման Ռուբանովի դեմ, գրում է   Slon.ru-ն https://slon.ru: Սակայն մարմնական վնասվածքներ է ստացել հիմնադրամի նախագծերի համակարգող Արտյոմ Տորչինսկին: 

Տեղի ունեցող ամեն ինչ, գրել է Յարմիշը Twitter-ում, նկարահանվել է տեսախցիկներով: Ոստիկանությունը կանգնեցրել է հարձակվողներին, երբ գետնին պառկած Արտյոմին ծեծել են ոտքերով: ԿՊՀ-ի ներկայացուցիչը սոցցանցերում է տեղադրել է նաեւ  ծեծի ենթադրյալ մասնակիցների լուսանկարները: 

Կիրա Յարմիշը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Անապայում ԿՊՀ-ի աշխատակիցների վրա հարձակման հետեւանքով վեց մարդ է տուժել, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել:  

«Վեց մարդ տուժել է, ներառյալ Նավալնին», - ասել է նա` հավելելով, որ ԿՊՀ-ի աշխատակից Արտյոմ Տորչինսկին հիվանդանոց է տեղափոխվել  «սրտի կասկածով»: