Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին եւ հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարեւորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:





























