Վաշինգտոնի նահանգում 87-ամյա կինն արժեքավոր խորհուրդ է տվել ծոռանը, որը սպանության նպատակով դավ էր նյութել նրա մեքենան գողանալու համար:   «Բանտում քեզ լավ պահիր եւ գուցե ինչ-որ ժամանակ դու լավ կյանք ունենաս», - ասել է Հազել Աբելը:

Դատավորը 17-ամյա Դիլլան Մարտինին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Մյուս լսմանը նրա հանցակից 16-ամյա Բիլլի Անդերվուդը դատապարտվել է   10 տարվա ազատազրկման: Երկուսին էլ դատել են որպես չափահասների: 

Անչափահասները նոյեմբերին Աբելին գողացել էին նրա տնից` կապելով ձեռքերը եւ նրան տեղավորելով մեքենայի թափքում` չիհահուայի հետ: Նրանք մոտ  320 կմ են քշել  մինչեւ Մուլտնոմի օկրուգ, Օրեգոնի նահանգ, եւ կնոջը հաջողվել է փախչել, երբ տղաները դուրս են եկել զուգարանային պարագաներ գնելու: 

Երկու անչափահասի փաստաբաններն էլ պնդում էին, որ իրենց հաճախորդները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն, հայտնում է AmericaRU-ն: