Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ին ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստան-ՀԱԱՊԱ առաջիկա գագաթաժողովին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, ինչպես նաեւ ներքին օրակարգային արդիական հարցեր: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այս շաբաթ Ռուսաստան-ՀԱԱՊԱ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական հարցեր: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում»,- նշել է Պեսկովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, խորհրդակցությանը մասնակցել են Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ԱՀԾ ղեկավար Միխայիլ Ֆրադկովը: