Միգրանտները որպես բողոքի նշան հրդեհ են կազմակերպել իտալական Լամպեդուզա կղզու փախստականների ճամբարում: Չորս միգրանտներ այրել են ներքնակները, որից հետո կրակը տարածվել է փախստականների կենտրոնի շենքերից մեկի վրա:
Չարագործների ինքնությունը հաստատված է: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին ամսիներին Լամպեդուզա կղզում հաճախացել են միգրանտների բողոքները կենսապայմանների ու ապաստան տրամադրելու ԵՄ կանոնների դեմ:





























