Ավստրալիայում 72-ամյա թոշակառուն երեք ժամ կոկորդիլոսից պաշտպանվել է ձեռքի տակ եղած միջոցներով: Նրան հաջողվել է ոչ միայն փրկվել, այլեւ գիշատիչների ոտնձգություններից պաշտպանել խեղդված ընկերոջ մարմինը:
Միջադեպը տեղի է ունեցել Դարվին քաղաքից մոտավորապես 40 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկու տարեց ընկեր նավակով նավարկել են գետով, սակայն շուտով կոկորդիլոսը շրջել է այն: Ընկերներից մեկը խեղդվել է: Նրա ընկերը ափ է հասել եւ հայտնվել է մանգրովյան մացառուտում, որտեղ բախվել է սողունին, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Կենդանիներին վախեցնելու համար թոշակառուն ստիպված է եղել պտուտակամեր օգտագործել, մոմեր եւ այլ առարկաներ, որոնք նա նետել է կոկորդիլոսների վրա:
Նրան փրկել են խեցգետին որսացողները, որոնք լսել են աղաղակները: Թոշակառուին հասցրել են մոտակա հիվանդանոց, նա շոկային վիճակում է եղել:





























