Շվեդական գործարանում, որը նաեւ սնունդ է արտադրում IKEA ընկերության ռեստորանների ցանցի համար, ամիակի արտահոսք է տեղի ունեցել։ Միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է 11 աշխատակից, հայտնում է The Local-ը։

Մոտ 150 կգ ամիակ թափվել էր օդափոխիչ համակարգի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի արեւմուտքում՝ Dafgards սննդամթերքի արտադրության գործարանում։

Հոսպիտալացված 11 անձանցից 2-ը լուրջ քիմիական այրվածքներ են ստացել։ 5 մարդ դեռ մնում է հիվանդանոցում։