Շրի Լանկայում ջրհեղեղների եւ սողանքների թիվն աճել է մինչեւ   36 մարդ, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, ասված է տարերային աղետների դեմ պայքարի վարչության հաղորդագրության մեջ: 

Չորեքշաբթի առավոտյան սողանքն իջել է Կեգալլի շրջանում մի քանի գյուղի վրա, շատ տներ փլատակների տակ են հայտնվել: Վերջին տվյալների համաձայն, փրկարարները փլատակներից 17 մարդու մարմին են հանել: Հայտնի է դարձել, որ այս պահին հաջողվել է փրկել 180 մարդու, եւս ավելի քան 200 ընտանիքի որոնողական աշխատանքներ են կատարվում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Երկրի մյուս մասերում ջրհեղեղի հետեւանքով  19 մարդ է զոհվել: Շրի Լանկայի իշխանությունները զգուշացում են հրապարակել երկրի  9 շրջանում հնարավոր սողանքների մասին:  

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ տարերային աղետն իր հետքն է թողել երկրի ավելի քան 350 հազար բնակչի վրա, 200 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները: Բնակիչների տարհանմանը զինվորականներ են մասնակցում: