ԱՄՆ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարին եւ նրա օգնականին, որը պատասխանատու է եղել Իրաքում քիմիական հարձակումների իրականացման համար: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ԱՄՆ զորքերի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը:
«Մայիսի 13-ին մենք ոչնչացրել ենք զինյալների համար կարեւոր նշանակություն ունեցող խմբավորման երկու ներկայացուցիչների: Դաշտային հրամանատար Աբու Համզան ծրագրել եւ հարձակումներ է իրականացրել ամերիկացիների դեմ Iraqi Freedom գործողության ժամանակ: Իրաքյան զինյալները նրան իրենց առաջնորդն էին համարում, հիմա նա մեռած է»,- գնդապետ Ուորրենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:





























