Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունների արդյունքում նավթի արդյունահանումից ահաբեկիչների ստացած եկամուտները կրկնակի կրճատվել են: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը:

«ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատմամբ, նավթի արդյունահանումը կրճատվել է առնվազն 30%-ով, իսկ եկամուտները կարող էին կրճատվել 50%-ով»,- Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ ասել է Ուորրենը:

Բացի այդ, ըստ նրա, ԻՊ-ն Սիրիայում եւ Իրաքում կորցրել է զբաղեցրած տարածքների մինչեւ 35%-ը: