Հունական կղզիների բնակիչները երկնքում բոցավառություն են տեսել: Միեւնույն ժամանակ տեղեկություն կա այն մասին, որ իր նկատած բոցավառության մասին հայտնել է մի առեւտեւային նավ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ այդ Եգիպտոսի ավիացիայի նախարարությունում հայտնել էին, որ օդանավը ամենայն հավանականությամբ պայթել է, սակայն այդ տվյալները դեռ չեն հաստատվել: Եգիպտոսի ավիացիայի նախարարության աղբյուրները ենթադրում են,որ օդանավը ջաջխախվել է ծովի վրա»,- հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
EgyptAir ավիաընկերության օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում, ռադարներից անհետացել էր տեղական ժամանակով 2:30-ին ավելի քան 11 կմ բարձրության վրա՝ Եգիպտոսի ափից մոտավորապես 280 կմ հեռավորության վրա: Օդանավում 66 մարդ կար:
Հունաստանի ու Եգիպտոսի ավիացիաները զբաղվում են օդանավի որոնումներով:





























