Ուկրաինան եւ Մոլդովան կորցրել են եվրասիական շուկան, փոխարենը ոչինչ չստանալով: Այդ մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը` ելույթ ունենալով միջազգային «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» ֆորումին, որը մայիսի 19-ին բացվել է Սանկտ Պետերբուրգում:
«Ուկրաինան եւ Մոլդովան, որոնք ընտրեցին Եվրոպական Միության հետ ասոցացման ուղին (վերջինիս անվիճելի տիրապետմամբ), բախվեցին քվոտաների եւ սահմանափակումների, ֆինանսական եւ տեխնոլոգիական պատնեշների: Ապրանքների եւ աշխատանքի եվրոպական շուկան նրանց համար քիչ հասանելի է: Այսինքն այդ երկրները կորցրել են եվրասիական շուկան, բայց փոխարենը ոչինչ ձեռք չեն բերել», - ընդգծել է Նառիշկինը: Միաժամանակ նա նման ռազմավարությունը «տարօրինակ ընտրություն» է կոչել:
Խոսնակի խոսքով, ԵԱՏՄ-ի շուկան առայժմ Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Հարավ-Արեւելյան Ասիայի շուկաներից փոքր է: «Բայց այն, նախ եւ առաջ, մատչելի է եւ պաշտպանված հենց մեր ապրանքների եւ աշխատողների համար: Երկրորդ, դա մեր բարձր տեխնոլոգիական քաղաքացիական արտադրանքի համար գլխավոր շուկան է: Երրորդ, դա իրավահավասար մասնակիցների շուկա է», - ամփոփել է Նառիշկինը, որի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:




























