EgyptAir ավիաընկերության A320 օդանավը ռադարներից անհետանալուց առաջ մի շարք կտրուկ հնարքներ է կատարել, այդ թվում՝ 360 աստիճան շրջվել է։ Այս մասին հայտնել են Հունաստանի ՊՆ-ից, փոխանցում է Reuters-ը։
«Ժամը 03։39-ին օդանավն ուղեւորվում էր հարավ եւ հարավ-արեւելք՝ Կասոս եւ Կարպատոս կղզիների ուղղությամբ։ Այն բանից հետո, երբ օդանավը դուրս էր եկել Կահիրեի թռիչքային տեղեկության շրջան, այն կտրուկ հնարքներ էր կատարել եւ իջել էր՝ 90 աստիճան ձախ, հետո 360 աստիճան աջ»,- ասել է նախարար Պանոս Կամմենոսը։
Ավելի վաղ Հունաստանի օդային երթեւեկության վարչությունից հայտնել էին, որ այն ժամանակ, երբ A320-ը իր պատասխանատվության գոտում էր, անձնակազմը որեւէ խնդրի մասին չի հաղորդել։ Օդանավի հետ կապը խզվել էր Հունաստանի տարածքը լքելուց 2 րոպե անց։





























