Համացանցում հայտնվել է կարճ տեսագրություն, որում ենթադրաբար արձանագրված է EgyptAir ավիաընկերության А320 օդանավի ընկնելու պահը, հայտնում է Al-Jazirah պարբերականը։ Տեսանյութի իսկությունը չի ստուգվել։
Այն տեղադրվել է YouTube-ում։ Տեսանյութում երեւում է գիշերային երկնքով թռչող լուսարձակվող սուբյեկտ։ Տեսանյութում ոչ մի բացատրություն չի տրվում, թե դա ինչ սուբյեկտ է։ Al-Jazirah-ի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է մայիսի 19-ի գիշերը Միջերկրական ծովում լողացող նավի կապիտանի կողմից այն հատվածում, որտեղ օդանավի հետ կապը կորել էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Lenta-ի փոխանցմամբ՝ տեսանյութի իսկության մասին պնդումներ է հրապարակել կատարական Al Sharq-ը եւ սաուդական Sabq-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունական առտեւտրային նավը «երկնքում կրակ էր» նկատել մոտավորապես այն ժամանակ, երբ а А320-ն անհետացել էր ռադարների էկրաններից։





























