ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ EgyptAir ավիաընկերության օդանավում կարող էր պայթուցիկ սարք գործի դրվել: Նրանց տեղեկություններով, նախնական տվյալները խոսում են ռումբի հնարավոր պայթյունի մասին:
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ, ամերիկյան հատուկ ծառայությունները համագործակցում են Ֆրանսիայի եւ Եգիպտոսի իշխանությունների հետ, հետախուզական տվյալներ փոխանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
EgyptAir ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը Փարիզ-Կահիրե չվերթ էր իրականացնում, ռադարներից անհետացել է հինգշաբթի վաղ առավոտյան՝ Միջերկրական ծովի վրա, Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում 66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել: Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են հունական Կարպատոս կղզուց դեպի հարավ:





























