Աֆղանցի ոստիկանը գնդակահարել է 8 ծառայակիցներին, այնուհետեւ ավտոմեքենա առեւանգել եւ փախուստի դիմել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ըստ Lenta-ի, դեպքը տեղի է ունեցել Զաբուլ գավառի Քալաթ քաղաքի հսկիչ անցակետում: Գավառի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ղուլամ Ջալանի Ֆարահին հայտարարել է, որ հանցագործը զինված է:
«Թալիբան»-ի ներկայացուցիչ Կարի Յուսուֆը հաղորդել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնում է շարժումը եւ հստակեցրել, որ հարձակվողը միացել է կազմակերպության ջոկատներից մեկին:




























