Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստեր առեւտրաշրջանառության աճին: Այդ հնարավորության հարցն անպայման կքննարկվի:
«Ուզում եմ նշել, որ աճում է նաեւ փոխադարձ ներդրումների ծավալը, ռուսական ներդրումները ձեր երկրում դեռեւս 2.5 մլրդ են կազմում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Սինգապուրի ներդրումները կազմում են 1 մլրդ դոլար:
«Բնականաբար, ապրանքաշրջանառության ծավալների աճին կնպաստեր նաեւ ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը... Մեր շատ գործընկերներ հետաքրքրություն են ցուցաբերել ԵՏՄ-ի հետ համագործակցության առումով: Մենք հաճույքով այդ հարցը կդիտարկենք նաեւ Սինգապուրի հետ»,- Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:




























