EgyptAir ավիաընկերությունը սեւ է դարձրել իր պատկերանիշի գույնը А320 օդանավի անհետանալու կապակցությամբ։

Ընկերության կապույտ պատկերանիշը Թվիթերում դարձել է սեւ։ Էջի վերեւում հայտնվել է չվերթի համարը՝ MS804։

Հիշեցնենք, որ Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող EgyptAir-ի A320 օդանավը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա՝ Եգիպտոսի տարածքում, անհետացել էր ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ։