Եգիպտոսի զինված ուժերը միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքից  290 կմ հեռավորության վրա հայտնաբերել են եգիպտական   EgyptAir ընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը: 

Միաժամանակ, ինչպես հայտնել է «ՕՆ-ԹՎ» հեռուստաալիքը, հայտնաբերվել են նաեւ ուղեւորների անձնական իրերը:

Որոնումները շարունակվում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

EgyptAir ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը Փարիզից Կահիրե էր թռչում  MS804 չվերթով, ռադարներից անհետացել էր հինգշաբթի վաղ առավոտյան Միջերկրական ծովում Եգիպտոսի օդային տարածքում: Ինքնաթիռում  66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել: