Մայիսի 31-ին Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կընթանան։

«Հայոց ցեղասպանություն, մշակութային ժառանգության ճանաչում եւ վերականգնում, իրավական եւ քաղաքական բնագավառներ» թեմայով քննարկումը կկազմակերպի Եվրախորհրդարանի անդամ Չարլզ Թաննոքը, հայտնում է Եվրոպայի հայկական (կազմակերպությունների) դաշնությունը։