Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդել քաղաքում Արարատ-Էսկիջյան թանգարանը Բրանդ արվեստի կենտրոնում հայ միջնադարյան արվեստի ցուցահանդես կանցկացնեն: Ցուցահանդեսը կբացվի մայիսի  26-ին, հայտնում է ԱՄՆ-ի հայկական   «Asbarez» թերթը:

Այցելուները կկարողանան լսել Գետտիի թանգարանի ձեռագրերի հետազոտող  Էլիզաբեթ Մորիսոնի դասախոսությունը: Նա կներկայացնի միջնադարյան մանրանկարների առանձնահատկությունները, որոնցով հիանում է ամբողջ աշխարհը պատկերի  նրբության, կենդանության եւ գեղեցկության համար: Նա առանձին կպատմի Թորոս Ռոսլինի արվեստի մասին, որը շատ բանով փոխել է ձեռագիր մանրանկարների աշխարհը:   

Ցուցահանդեսի անցկացմանը կաջակցի Մեխիկո քաղաքի Հիշատակի եւ հանդուրժողականության թանգարանը: