Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ICTV հեռուստաալիքին հարցազրույց է տվել Կիեւի քննչական մեկուսարանի խցից, որտեղ նա 2 տարի էր անցկացրել։ Այս մասին Facebook-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը։

«Լուկյանովսկի քննչական մեկուսարանը, այն նույն 158-րդ խուցը, նույն միջանցքը, նույն ճաղերով պատուհանը։ Նախկին քաղբանտարկյալ, հիմա նոր գլխավոր քարտուղար Յուրի Լուցենկոն՝ նոր պաշտոնում իր գլխավոր խնդրի մասին»,- գրել է Սարգանը։

Նշենք, որ Լուցենկոն Ուկրաինայի գլխավոր դատախազ է դարձել մայիսի 12-ին։ Նախքան այդ նա ղեկավարում էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունը։ 2007-2010թթ. նա երկրի ՆԳ նախարարն է եղել։ 2012-ի փետրվարին նա 4 տարով ազատազրկվել էր պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ 2013-ին Վիկտոր Յանուկովիչի համաներումով ազատ էր արձակվել։