Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերովիչը Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին:
Մացերեւիչի կարծիքով, միայն Ռուսաստանին սահմանակից երկրներն են «գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունը»: Նա հայտնել է, որ Լեհաստանը «ամեն օր ենթարկվում է ռուսաստանյան սադրանքների», որոնց թվում է ռազմական տարածքի խախտումը, Կալինինգրադոււմ ռազմական ներկայության ավելացումը եւ հրթիռային «Իսկանդեր» համակարգի տեղակայումը:
Մացերեւիչը կարծում է, որ ստեղծված արագ արձանագման ուժերը, որոնց կազմում 5 հազար զինվորական կա, բավարար չեն արեւելյան սահմանների ամրապնդման համար եւ ՆԱՏՕ-ին կոչ է անում միայն Լեհաստանում առնվազն մեկ բրիգադ տեղակայել, հայտնում է Gazeta-ն:
Բացի այդ, Մացերեւիչը հայտնել է, որ Մոսկվան «խոսում է Բալթիայի կամ Լեհաստանի վրա հարձակվելու ցանկության մասին»: Լրագրողի առարկությանն այն մասին, որ ռուսական իշխանությունները նման հայտարարություններ չեն արել, նախարարը պատասխանել է, որ Ռուսաստանը «սպառնացել է Լիտվային», իսկ Պետական դումայի փոխնախագահը հայտնել է, որ «Կարմիր բանակը մեկ շաբաթում կարող է Վարշավա հասնել»:




























