Սակրավորները Սիրիայից Ռուսաստան են վերադարձել, իսկ Պալմիրայում միայն մեկ խումբ է մնացել, որը սիրիացի սակրավորների հետ դասընթացներ է անցկացնում: Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում հաղորդել է նախարար Սերգեյ Շոյգուն:
«Զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի ականազերծման խումբը լիովին իրականացրել է առաջադրված խնդիրները Պալմիրայում: 825 հեկտար տարածքով տեղանք, ինչպես նաեւ 116 կմ ճանապարհ է մաքրվել: Շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա է վնասազերծվել»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը պաշտոնապես հաղորդել էր ազգային ավիացիայի եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ «Իսլամական պետության» զինյալներից Պալմիրայի ազատագրման մասին:




























