ԱՄՆ-ն բացասաբար է գնահատել պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին Թուրքիայի խորհրդարանի որոշումը: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարք Թոների խոսքով դա «կվնասի թուրքական դիվանագիտության որակին»:

ԱՄՆ-ն ուշադիր կհետեւի իրադարձությունների զարգացմանը, հայտնել է Թոները, փոխանցում է «Վեստին»:

2016-ի մայիսի 20-ին Թուրքիայում առաջին ընթերցումով ընդունել են պատգամավորներին իրավաբանական անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը: Նոր փոփոխությունները դեռ պետք է հաստատի երկրի նախագահը:

Եթե օրենքը վերջնական ընթերցումով ընդունվի, այն կթույլատրի քրեական հետապնդում սկսել խորհրդարանի 138 պատգամավորների դեմ, որոնց նկատմամբ հիմա քրեական գործեր են հարուցված: Նրանցից 101-ը «Ազգերի ժողովրդավարության կուսակցության» անդամներ են: Նրանք կարող են քրեական հետապնդման ենթարկել Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցությանն» աջակցելու համար: