Մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել ամերիկացի զինվորականների շարասյան վրա Աֆղանստանի հյուսիս-արեւելքում Բագրամ նահանգում, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի բազան: 

Ականատեսների տվյալներով, մահապարտը պայթուցիկով զինված մեքենայով մխրճվել է   ամերիկյան զինված ուժերի շարասյան մեջ, հայտնում է  Khaama Press-ը:

«Թալիբան» իսլամիստական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը հարձակման համար եւ հայտնել է ահաբեկչական գործողության բազմաթիվ զոհերի մասին: Սակայն իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել խմբավորման այդ տվյալները, հայտնում է  Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի հարավում մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանության մարզական կենտրոնի հարեւանությամբ: