Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 22-23-ին աշխատանքային այցով Թուրքիայում կլինի:

Ըստ Censor.net.ua-ի, նա կմասնակցի Ստամբուլում նախանշված ՄԱԿ-ի Համաշխարհային մարդասիրական համաժողովին:

Պորոշենկոն ելույթ կունենա լիագումար նիստում, նաեւ կմասնակցի հակամարտությունների կանխարգելման եւ դադարեցման հարցում քաղաքական առաջնորդների դերին նվիրված կլոր սեղանի աշխատանքներին:

Այցի շրջանակում նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ են նախատեսվում: