Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպա մուտքի առանց վիզայի ռեժիմը կներդրվի  2017 թվականից ոչ շուտ, գրում է  Bild-ը` վկայակոչելով կառավարությունում աղբյուրին:   

Աղբյուրների տեղեկության համաձայն, բանակցությունները չեն կարողանա ավարտվել ընթացիկ տարվա հուլիսին, ինչպես նախատեսված էր նախկինում, որովհետեւ Անկարան չի ցանկանում կատարել Բրյուսելի պայմանները: 

Հաղորդվում է, որ որպես փորձաքար շարունակում են մնալ հակաահաբեկչական օրենքների փոփոխությունները, որոնք մերժում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը: Այսպես, ի թիվս այլ բաների, կետ կա լրագրողներին եւ կառավարության քննադատներին քրեական հետապնդումից պաշտպանելու վերաբերյալ, հայտնում է  Gazeta-ն: