Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես քաղաք`  հանդիպելու տեղի հայ համայնքի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ:

Մասնավորապես` Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա  սույն թվականի հունիսի 2-ին, ժամը 19:00-ին «Մեծ եւ համապարփակ ազգային ռազմավարության մշակում եւ ընդունում` ազգային ազատագրական շարժումը արդիականացնելու եւ ճիշտ ուղղությամբ տանելու համար» թեմայով:

Հանդիպման վայրը` Phoenicia Restaurant /343 N. Central Ave. / Glendale , California 91203