Ավելի քան 150 մարդ զոհվել է, 360-ից ավելին վնասվածքներ են ստացել   2015-ին Եվրամիությունում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով, հայտնել է Եվրոպոլին կից հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մանուել Պանյագուան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում նա պատմել է, որ անցյալ տարի ԵՄ-ում ահաբեկիչները ընդհանուր առմամբ   211 չիրականացված ահաբեկչական գործողություն են նախապատրաստել:  Առավել արյունալի ահաբեկչական գործողությունները, իսկ դրանք  17-ն էին, իրականացվել են այսպես կոչված «ջիհադիստների» կողմից, ասել է Պանյագուան` հայտնելով, որ դրանց նախապատրաստման եւ իրականացման կասկածով 667 մարդ է ձերբակալվել:

«ԵՄ-ի վրա հարձակվելու պատրաստ ահաբեկչական միավորները հիմնականում տեղական ծագում ունեն, բայց մենք գիտենք այսպես կոչված ԻՊ-ի հետ նրանց կապերի մասին»,- ԵՄ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի խոսքերն է մեջբերում Belga գործակալությունը: