Գերմանիայի խորհրդարանն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին Լեռնային Ղարաբաղի հարցով նրա միջնորդության գործում: Այդ մասին մայիսի  24-ին հայտնել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը իր հայ գործընկեր Էդուարդ Շարմազանովի հետ ճեպազարույցին:  

Բունդեսթագն ամբողջութամբ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնց միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի համաձայնագիրը:   «Մենք համոզված ենք, որ այդ հակամարտությունը չի կարող եւ չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: Այդ պատճառով մենք երկու կողմին կոչ ենք անում պահպանել հրադադարի համաձայնագիրը», - հայտնել է Բուլմանը:

Շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը շատ կարեւոր քայլ կլինի լարվածության նոր բռնկումը կանխելու համար: Մոնիտորինգի լրացուցիչ բաղադրիչ կդառնա տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հնարավորությունների ընդլայնումը: 

Նա հույս է հայտնել որ մոտ ժամանակներս` հունիսին հանդիպումները եւս արդյունավետ կլինեն այդ առումով: «Հույս ունենք, որ հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրերը որպես հիմք կծառայեն բանակցությունների հետագա վերականգնման համար, իսկ դրանց հիմքում կմնան հիմնարար սկզբունքները», - հայտնել է Բուլմանը:

Գերմանիան շատ է ուզում դրական դինամիկա տեսնել, իսկ հանրապետության արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը անձնական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, հավելել է նա: