Թուրքիան միգրացիոն համաձայնագրի շրջանակում Եվրամիություն է ուղարկում բացառապես հիվանդ եւ չկրթված փախստականների, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով  The Telegraph-ին:

Նշվում է, որ ԵՄ-ի պաշտոնատար անձինք Թուրքիային մեղադրում են միգրանտների կանխամտածված «ընտրության» համար: Բրյուսելը հայտնում է, որ Անկարան   «բժշկական ծանր դեպքերով» եւ  «կրթության շատ ցածր մակարդակով» միգրանտների է ուղարկում Եվրոպա, իսկ իրեն պահում է առողջ եւ որակավորված միգրանտներին, որոնք կարող էին ավելի լավ ինտեգրվել եվրոպական հասարակությանը:   

Այսպես, հաղորդվում է, որ Անկարան ապաստան խնդրողների ցուցակներից դիտավորյալ հանում է սիրիացի բժիշկներին, ինժեներներին եւ գիտնականներին, խոչընդոտելով ԵՄ նրանց մեկնմանը:   

Պարբերականի հետ զրույցում Թուրքիայի ներկայացուցիչը հայտնել է, որ երկիրը, որն ավելի քան երեք միլիոն փախստական է ընդունել, իրավունք ունի ընտրել, թե ում թողնի: