Եվրամիությունում 2015-ին ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 1 հազար մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն` վկայակոչելով Եվրոպոլի ներկայացուցիչ, Ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի ղեկավար Մանուել Նավարետտե Պանիագուային:  

Նշվում է, որ հաշվետվությունը կհրապարակվի մոտ ժամանակներս: 

Բացի այդ, Եվրոպոլը Եվրոպայում ընդհանուր առմամբ  211 ահաբեկչական հարձակում է գրանցել, որոնք տեղի են ունեցել, կանխարգելվել են կամ խափանվել: 

Ամենադաժան ահաբեկչություններ են անվանել Փարիզում գրոհները: 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում իսլամիստ գրոհայինները մի շարք ահաբեկչական գրոհներ իրականացրեցին, որոնց հետեւանքով  130 մարդ  զոհվեց: