Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրում են «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի անցկացման իրավունքն Ավստրալիայից նվիրել: «Եվրատեսիլ 2017»-ը նվիրենք Ավստրալիային: Դա մեզ չի նվաստացնի, այլ կբարձրացնի աշխարհի աչքերում» անվանումով ստորագրահավաքի նախաձեռնության մասին հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում

«Կոչ եմ անում սատարել Ուկրաինայի նախագահին ուղղված դիմումը՝ ուկրաինացի ժողովրդի անունից խնդրելով «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել հավաքած միավորներով հաջորդ երկրին, այսինքն՝ Ավստրալիային»,- ասված է ստորագրահավաքի տեքստում:

Նախաձեռնողի կարծիքով, պետությունը մրցույթն անցկացնելու համար միջոցներ չունի: Բացի այդ, այն հարկավոր է տեղափոխել՝ «անվտանգության եւ բարոյաէթիկական պատճառներով»: