Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման նոր առաջնորդ է դարձել Հայբաթուլլահ Ախունզադան, հայտնում է Reuters-ը:
Նա շարժման դատական համակարգի նախկին ղեկավարն էր եւ թալիբների նախկին առաջնորդ Ախթար Մանսուրի տեղակալը:
Հիշեցնենք, որ վերջինս զոհվել էր ԱՄՆ ավիահարվածների արդյունքում:
Շարժման ներկայացուչի խոսքով՝ Քաբուլում վերջին տարիներին պայթյուններ կազմակերպած Սիրաջուդդին Հաքքանին եւ մոլլա Մուհամմեդ Յակուբը կդառնան Ախունզադայի տեղակալները:





























