Ուրախ եմ տեսնել, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել: Այդ մասին  Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:   

«Ուրախ եմ տեսնել, որ Նադյա Սավչենկոն վերջապես ազատ է արձակվել եւ բարեհաջող վերադարձել է տուն: Լավ լուր է իր ընտանիքի եւ Ուկրաինայի համար», — գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի   25-ին ազատություն է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Տեղի է ունեցել Սավչենկոյի փոխանակումը Կիեւում դատապարտված ռուսասատանցիներ Երոֆեեւի եւ Ալեքսանդրովի հետ: ԶԼՄ-ները գրում են, որ Սավչենկոյին ռուսաստանցիների դիմաց  փոխանակելու պայմանավորվածությանը ձեռք է բերվել  «նորմանդական քառյակի» հեռախոսային բանակցությունների ընթացքում: