Ղրղզստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որը նախատեսում է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի խստացում:
«Այն նախատեսում է այն կայքերի արագացված կարգով արգելափակում, որոնցում ծայրահեղական գաղափարներ տարածող եւ ահաբեկչական նյութեր են տեղադրված»,- պարզաբանել են Ղրղզստանի խորհրդարանում:
Ըստ ՏԱՍՍ-ի, փոփոխությունները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից հավանության արժանանալուց հետո: Օրինագիծը նախաձեռնել եւ մշակել է երկրի կառավարությունը:
Ղրղզստանի իրավապահ մարմինների տվյալներով, ծայրահեղականների հետ միասին մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա եւ Իրաք է մեկնել 508 քաղաքացի: Նրանց մեծ մասին հավաքագրել են սոցցանցերի, բջջային հավելվածների եւ կայքերի միջոցով:





























