Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունն անլուծելի խնդիրներ չունեն: Այս մասին նա ասել է «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում:

«Միաժամանակ մենք կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում խնդիր չկա: Բազմապլանային գործընկերությանը վերադառնալու համար պետք է ընդամենը հաշվի առնել փոխադարձ շահերը»,- ասել է նա:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն մոտեցել են այն կետին, երբ անհրաժեշտ է պատասխանել հարցին, թե ինչպիսին են իրենք տեսնում իրենց հարաբերությունների ապագան եւ որ ուղղությամբ են շարժվում, փոխանցում է Gazeta-ն: