Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպայի համար վատ որոշում կլինի, իսկ Միացյալ Թագավարության համար աղետալի հետեւանքներ կունենա, համարում է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության ճակատագրի մասին հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Ըստ հարցումների, Brexit-ի (ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն) կողմնակիցների ու հակառակորդների թիվը գրեթե նույնն է: ԵՄ-ին անդամակցության մասին հանրաքվեի հարցը, որը երկրում համարում են կարեւորագույն ռազմավարական որոշում մի ամբողջ սերնդի համար, այսպես է հնչում. «Միացյալ Թագավորությունը պետք է մնա ԵՄ անդա՞մ, թե՞ պետք է դուրս գա ԵՄ կազմից»:
«Ես հույս ունեմ, որ հանրաքվեին կհաղթի «Մնալը», ու բոլոր ողջամիտ քաղաքական տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ից դուրս գալու որոշումը վատ կլինի Եվրոպայի համար ու աղետալի՝ Մեծ Բրիտանիայի համար»,- ասել է Ջենթիլոնին La Stampa թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 26-ին:
Նա հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հանրաքվեից անմիջապես հետո Բեռլինում կանցնի ԵՄ հիմնադիր վեց երկրների խորհրդակցություն, Հռոմում փետրվարին կայացած խորհրդակցության նման, որին մասնակցում էին Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի,Նիդեռլանդների ու Լյուքսեմբուրգի առաջնորդները:





























