Դոնալդ Թրամփը բավարար ձայներ է հավաքել` ապահովելու նախագահի պաշտոնում իր առաջադրումը: Այդ մասին հայտնում է   Associated Press գործակալությունը:

Թրամփը 1,238 պատվիրակի աջակցությունն է ստացել:

Հանրապետականների համագումարը, որում հայտնի կդառնա կուսակցական թեկնածուի անունը, տեղի կունենա հուլիսին Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ):

Դեմոկրատների նախնական ընտրություններին առաջատարը պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: