«Մեծ յոթյակի» գագթնաժողովի երկրորդ օրը ճապոնական Իսե Սիմա կոչվող վայրում սկսվել է կլիմայական փոփոխություններին նվիրված նստաշրջանից, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Բացի նստաշրջանից մայիսի 27-ին նաեւ երկու ընդլայնված հանդիպումներ են եղել՝ գագաթնաժողովի հյուրերի հետ: Այս տարի հրավիրված էին Վյետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը, Լաոսի վարչապետ Տխիոնգլուն Սիսուլիտը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Խասինան, Պապուա- Նոր Գվինեայի վարչապետ Փիթեր Օ Նիլը ու Չադի նախագահ Իլրիս Դեբի Իտնոն:
Օրվա առաջին կեսին յոթյակի առաջնորդները կքննարկեն նաեւ էներգետիկայի հարցերը:
Նավթի գների անկման թեմային անդրադարձել էին նաեւ նախօրեին: Միջազգային օրակարգից է ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայում ու ԿԺԴՀ շուրջ իրավիճակը, միգրացիոն ճգնաժամը, Ռուսաստանն ու Ուկրաինան ու մի շարք այլ թեմաներ, որոնք քննարկվել են թե նստաշրջանի ժամանակ, թե երկկողմանի ձեւաչափով: Սակայն առաջնորդները չեն քննարկել վերջին օրերի գլխավոր թեմաներից մեկը՝ օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանցումը Ուկրաինային: Չեն քննարկվել նաեւ երկու այլ կարեւոր հարցեր՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն ու ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզչությունը:
Գագաթնաժողով առաջին օրվա ծրագիրը ամփոփել է ընթրիքը, որին ներկա էին նաեւ յոթյակի առաջնորդների կանայք:
Գագաթնաժողովի արդյունքներով կընդունվի համատեղ փաստաթղթերի փաթեթ, այդ թվում իսեսիմյան տնտեսական նախաձեռնությունը ու հռչակագիր:
Գագաթնաժողովի ավարտից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Խիրոսիմա, որը 1945-ին ենթարկվել է ամերիկյան ատոմային ռմբակոծության:
Ճապոնիայի նախագահությամբ անցնող գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ու Կանադայի առաջնորդները: Ակնկալվում է նաեւ Եվրախորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկի ու Ժան Կլոդ Յունկերի մասնակցությունը:





























