Ավելի քան  800 մարդու մատնահետքերը եւ գենետիկ տվյալները, որոնք կասկածվում էին ահաբեկչական գործունեությանը մասնակցության մեջ, ոչնչացվել են հատուկ ծառայությունների աշխատանքում սխալների պատճառով, հայտնում  Lenta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:

Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խափանման պատճառով: 

Համայնքների պալատի անդամ Քեյթ Վազը հայտնել է, որ տեղի ունեցողը չի մեծացնում «հանրային վստահությունը հատուկ ծառայությունների նկատմամբ»: «Անհրաժեշտ է շտապ հետաքննություն կատարել` հասկանալու տեղի ունեցածի պատճառները», — հայտնել է խորհրդարանականը: Նա ներքին գործերի նախարարությանը կոչ է արել հետագայում կանխել նման միջադեպերը, որովհետեւ դրանք  «սպառնում են մեր ազգային անվտանգությանը»:

Պարբերականը նշում է, որ կարեւորագույն տվյալները կորսվել են շատ անհարմար պահի, «երբ Բրիտանիան կանգնած է ահաբեկչական լուրջ սպառնալիքին դեմ հանդիման»: