Զինված գողը ներխուժել է ԱՄՆ-ում` Մերիլենդում գտնվող տեսախաղերի խանութ: Սակայն, ինչպես հայտնում է Life-ը, վաճառողներից եւ գնորդներից ոչ մեկը չի խանգարել չարամիտին: Վճռականություն է դրսեւորել միայն յոթ տարեկան տղան, որը համարձակորեն հարձակվել է հանցագործի վրա:   

Երեխան մի քանի անգամ փափուկ խաղալիքով ամբողջ ուժով խփել է գողի փորին: Չարամիտը ստիպված է եղել պաշտպանվել տղայից: Իմիջիայլոց, նա երեխային ոչ մի վնասվածք չի հասցրել:  Աշխատակիցներից եւ այցելուներից ոչ մեկը եւս չի տուժել: Հանցագործները նրանց կանգնեցրել են դեմքով դեպի պատը, ինչից հետո դրամարկղից վերցրել են փողը եւ մեքենայով փախել են: